Ռուբեն Գրիգորյան (ջութակահար)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Գրիգորյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբեն Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1915[1] Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | Ռուսական կայսրություն, Իրան և ԱՄՆ |
Մահացել է | մարտի 28, 1991 (75 տարեկան) Բոստոն, ԱՄՆ |
Մասնագիտություն | ջութակահար, կոմպոզիտոր, դիրիժոր և երաժշտության դասախոս |
Գործիքներ | ջութակ |
Աշխատավայր | Թեհրանի կոնսերվատորիա[1], Tehran Symphony Orchestra?[1], Portland Symphony Orchestra? և Նոր Անգլիայի կոնսերվատորիա |
Կրթություն | Թեհրանի կոնսերվատորիա[1], Փարիզի Նորմալ երաժշտական դպրոց[1] և Փարիզի կոնսերվատորիա[1] |
Ռուբեն Լևոնի Գրիգորյան (հոկտեմբերի 23, 1915[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - մարտի 28, 1991, Բոստոն, ԱՄՆ), հայ ջութակահար, կոմպոզիտոր, դիրիժոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտական կրթությունն ստացել է Թեհրանի կոնսերվատորիայում (ջութակի դասարան), Փարիզի Նորմալ երաժշտական դպրոցում (Ա․ Տոնեգերի կոմպոզիցիայի դասարան) և կոնսերվատորիայում (դիրիժորություն)։ 1946-1951 թվականներին դասավանդել է Թեհրանի կոնսերվատորիայում (ջութակ), 1948-1951 թվականներին՝ սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր և կոնսերվատորիայի տնօրեն։ 1952 թվականից բնակվել է Բոստոնում։
Կազմել է Կոմիտասի անվան կվարտետ, ղեկավարել (1955 թվականից) տեղի «Կոմիտասյան երգչախմբային ընկերությունը», կազմակերպում և ղեկավարում է (1952 թվականից) հայ սիմֆոնիկ երաժշտության համերգներ՝ ընդգրկելով հայ կոմպոզիտորների տարբեր ժանրերի երկեր։ Ստեղծագործություններից են՝ «Հայկական ռեքվիեմ»-ը, «Նաիրի», «Տատրագոմի հարսը» սիմֆոնիկ պոեմները, իրանական սյուիտը, լարային կվարտետներ, սիմֆոնիա, «Շողոքորթը» օպերետը։ Կատարել է հայկական ժողովրդական երգերի և միջնադարյան տաղերի մշակումներ, հավաքել և հրապարակել է իրանական ժողովրդական երգեր։ 1970 և 1972 թվականներին համերգներ է տվել Երևանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 227)։ |
- Հոկտեմբերի 23 ծնունդներ
- 1915 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Մարտի 28 մահեր
- 1991 մահեր
- Բոստոն քաղաքում մահացածներ
- Փարիզի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ամերիկահայ դիրիժորներ
- Ամերիկահայ կոմպոզիտորներ
- Ամերիկահայ ջութակահարներ
- Իրանահայ դիրիժորներ
- Իրանահայ կոմպոզիտորներ